Կարևոր է՝ երեխաները ինչ և ինչքան են կարդում

Մարտի 5-ին նշվում է որպես միջազգային գրքի օր։
Լոնդոնի համալսարանական քոլեջի և Մալագայի համալսարանի համատեղ վերջերս իրականացված հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ այն աշակերտները, որոնք սիրում են և հաճախակի են գրքեր կարդում ավելի բարձր կրթական արդյունքներ ունեն։ Իրականում, ըստ ուսումնասիրության, հենց գրքերի ընթերցանությունն է նպաստում նման արդյունքների։ Հետազոտության իրականացման ընթացքում ուսումնասիրել են 43,000 10-11 տարեկան աշակերտների կրթական արդյունքները, ինչպես նաև նույն աշակերտների արդյունքները 13-14 տարեկանում։ Պարզվել է, որ այն աշակերտները, ովքեր գրքեր են կարդում, 0.22-ով ավելի բարձր միավորներ ունեն դպրոցում, ի համեմատ չկարդացող երեխաների, ինչը հավասար է 3 ամիս դպրոցում ուսանելուն։

Ի՞նչ ունենք Հայաստանում։ Ըստ Համաշխարհային բանկի «Ուսումնական աղքատություն» (Learning Poverty) համառոտագրի (2019), ՀՀ-ում տարրական դպրոցական տարիքի երեխաների 35%-ը չի կարողանում վարժ կարդալ, իսկ 30% չի հաղթահարում տարրական դպրոց ավարտողների համար սահմանցած կրթական մինիմում շեմը։ Այս թիվը ահազանգ է, հաշվի առնելով, որ ըստ նույն համառոտագրի, բոլոր երեխաները մինչև 10 տարեկանը պետք է կարողանան վարժ կարդան և գրեն։

Սա լուրջ մտածելու տեղ է տալիս ուսուցիչներին, քաղաքականություն մշակողներին, նաև ծնողներին, թե ինչպես է իրացվում յուրաքանչյուր երեխայի որակյալ կրթություն ստանալու իրավունքը։