COVID-19 և կրթության ընդհատումը

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների, COVID-19 վարակի պատճառով ամբողջ աշխարհում 516,615,598 սովորողների կրթությունը այս պահին ընդհանտված է։ Ինչպե՞ս է կրթական հաստատությունների ժամանակավոր փակումը ազդում ուսումնական գործընթացի և սովորողների ուսումնական արդյունքների վրա։ Այս հոդվածում քննարկվում են մի քանիսը՝
– Ընդհատված ուսումնառություն – դպրոցը ֆորմալ կրթության հիմնական միջավայր և հարթակն է, որի փակվելը նշանակում է, որ երեխաների սոցիալ-կրթական բազմաթիվ հնարավորություններ վտանգվում են կամ դանդաղում են։
– Սնունդ – շատ դպրոցականների համար դպրոցում հասանելի սնունդը մեծ նշանակություն ունի, հատկապես սոցիալ-տնտեսապես անապահով ընտանիքների երեխաների համար։
– Ոչ հավասարապես հասանելի թվային հարթակներ և ինտերնետ ապահովվածություն – արդյո՞ք բոլոր վայրերում և բոլոր ընտանիքներին են հասանելի հեռավար կրթության համար անհրաժեշտ տեխնոլոգիաները։
– Հեռավար ուսուցման հմտություններ ունեցող ուսուցիչների առկայությունը – արդյո՞ք ուսուցիչները և դասախոսները ունեն համապատասխան հմտություններ արագորեն վիրտուալ հարթակ անցնելու և ապահովելու ուսման ընթացքը իրենց ուսանողների համար։
– սոցիալական մեկուսացումը – կրթական հաստատությունները կարևորագույն միջավայրեր են դպրոցականների և ուսանողների հասարակական և հանրային հաղորդակցման համար։ Այդ միջավայրից կտրվելը կարող է մեծ ազդեցություն ունենա սովորողների վրա։
Ի՞նչ անել։ Իսկապես, հեռավար ուսուցումը այս օրերին դառնում է միակ հնարավոր միջոցը ապահովելու սովորողների ուսումը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս առաջարկություններից մի քանիսը կարող են լինել օգտակար քաղաքականություն մշակողներին՝ արագ արձագանքելու ստեղծված իրավիճակին.
– Կարելի է ուսումնասիրել, թե ինչքանով են սովորողները և իրենց ծնաողներ պատրաստ՝ օգտագործելու թվային և առցանց հարթակներ և առաջարկել ընտրել համապատասխանաբար high- կամ low-tech մեթոդներ։ Դրանք կարող են լինել՝ վիդեոներ, առցանց դասընթացներ, բջջային հավելվածներ, նաև հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակվող հաղորդումներ։
– Արագ կազմակերպել ուսուցիչների և ծնողների համար հեռավար աշխատելու դասընթացներ:
– Հետևել, որպեսզի բոլոր սովորողները ներառված լինի հեռավար կերպով անցկացվող ուսուցմանը, ուշադրությունից բաց չթողնել սոցիալապես անապահով և կրթության առանձնահատուկ կարիքներով սովորողներին։ Օրինակ, հնարավոր է, դպրոցներում առկա համակարգչային տեխնիկան ժամանակավոր տեղափոխել դրանց կարիքը առավել ունեցող ընտանիքներ և տներ։
– Ուսումից բացի, կարևորել սոցիալական շփման հարցը, օրինակ, ապահովելով հարթակներ, որոնց միջոցով տարբեր համայանքներ կարող են շփվել միմյանց հետ։