7 քայլ հեռավար ուսումնական գործընթացները իրականացնելու համար

Եթե դուք ինձ նման սիրում եք լսարանի եռուզեռը և ուսանողների հետ շփվելու ջերմությունը, ապա միգուցե հեռավար ուսուցմանը անցնելու միտքը կարող է մի փոքր տարօրինակ թվալ։ Սակայն, կրթության անընդհատությունը ապահովելը այս օրերին ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ է։ Այն ուսուցիչների համար, ովքեր մինչ այժմ առիթ չեն ունեցել հեռավար կերպով աշխատելու, ներկայացնում եմ մի քանի պրակտիկ խորհուրդներ` առցանց ուսումնական գործընթացները կազմակերպելու համար.

1. Առաջնահերթ կարևորություն տվեք սովորողների հոգեկան առողջությանը և մի մտահոգվեք, որ ուսումնական պլանով նախատեսվածը չեք հասցնում/հասցելու։ Ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները շատ կարևոր են և դրական ազդեցություն ունեն ամբողջ ուսումնական գործընթացի վրա։ Այնպես, որ ավելի լավ է ապահովել ձեր աշակերտների հետ իմաստալից հաղորդակցություն՝ ֆորումների, սկայպի, Zoom chat-ի, կամ պարզապես հեռախոսազանգի միջոցով։

2. Հեռավար ուսուցման մեջ երկու հիմնական տարածք կա՝ անհատի տարածքը և խմբակային տարածքը։ Մտածեք, թե ինչպես եք արդյունավետ օգտագործում այդ երկու տարածքները։ Օրինակ, ի՞նչ են աշակերտները անելու, երբ աշխատում են անհատապես, ո՞ր առաջադրանքներն են ավելի արդյունավետ առանց ուսուցչի կամ համադասարանացիների օգնության կատարելու։ Օրինակ, նոր տեքստ ընթերցելը, այն հասկանալը, դրա հիման վրա գծապատկեր կազմելը աշակերտը ունակ է անհատապես անելու։ Իսկ արդեն երբ հանդիպում եք խմբակային տարածքում, հնարավոր է ավելի բարդ հմտությունների վրա աշխատելը՝ քննարկումների, հարցերի, վերլուծություններ անելու միջողոց։ Այստեղ շատ հետաքրքիր և պարզ մեթոդներ կան, փորձարկեք դրանք։

3. Պլանավորեք ձեր դասը։ Կարող եք պլանավորումը տարանջատել ըստ անհատական և խմբակային մասերի, ինչպես այստեղ է ներկայացված

Թեմա
Վերջնարդյունք/ների՞նչ պետք է կարողանան աշակերտները անել դասի վերջում
Նախքան առցանց հանդիպումը՝

Անհատական տարածք/ժամանակի համար առաջադրանքներ


օրինակ, մինչև առցանց հանդիպելը տեսանյութ նկարել և տեղադրել աշակերտների համար; կամ հանձնարարել որևէ նյութ նախապես կարդալ
Առցանց հանդիպման ժամանակ՝

Խմբակային հանդիպում


Warm-up/Starter
Առաջադրանք 1
Առաջադրանք 2
Հանդիպումից հետո՝

Երկարաժամկետ նախագծեր

4. Առանձնացրեք դասի նպատակը, այն է՝ ամեն մի հանդիպում չէ, որ պետք է լինի նոր նյութի ներկայացում։ Օգտագործեք անհատի և խմբակային տարածքը անցած նյութը ստուգելու, դրա շուրջ քննարկումներ անելու կամ ավելի բարդ հմտությունները զարգացնելու համար։

5. Որպես այլընտրանք, առցանց հանդիպքումները սկսեք աշակերտների փոքր խմբերով։ Այդպես ավելի ճկուն և արդյունավետ կարող եք ժամանակը օգտագործել։

6. Ընթացիկ գնահատումներ իրականացրեք ստուգելու՝ արդյ՞ոք աշակերտները ընկալել են նյութը։ Որպես հարթակ կարող եք օգտագործել Kahoot-ը, որտեղ կարող եք մի քանի հարց տեղադրել և խնդրել աշակերտներին պատասխանել դրանց` հեռախոսի կամ համակարգչի միջոցով։

7. Եվ, վերջում, մի բարդացրեք, կամ, ինչպես ասում են՝ keep it simple։