Հարցում ուսանողների շրջանում առցանց ուսումնական գործընթացների վերաբերյալ

Հարգելի ուսանող,
Նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակում ՀՀ-ում (ինչպես նաև գրեթե ամբողջ աշխարհում) կրթական գործընթացները ընդհատվել են և ուսումնական գործընթացները մեծամասամբ տեղափոխվել են առցանց հարթակներ։
Էդուքեյր կրթական հիմնադրամը (www.educare.foundation) ստեղծված անկանխատեսելի իրավիճակում իրականացնում է հարցում բարձրագույն ուսումնական հաստատություններում ներկայումս սովորողների շրջանում։ Հարցման նպատակն է՝ ուսումնասիրել ուսանողների շրջանում առցանց ուսումնական գործընթացների իրականացման ժամանակ առաջացած դժվարությունները և հավաքագրել դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը և առաջարկությունները։
Հարցումը ներառում է 22 հարց, որոնց միջոցով փորձելու ենք պարզել, թե ինչպես են իրականացվում բուհերում ուսումնական գործընթացները համաճարակի ներկայիս պայմաններում։ Հարցման տևողությունը 7-10 րոպե է։
Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը գաղտնի է և անանուն։ Ստացված տեղեկությունն օգտագործվելու է վերը նշված հետազոտական նպատակներով:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Հիմնադրամի տնօրեն Աննա Գևորգյանին հետևյալ էլ. հասցեով educare.foundation.edu@gmail.com
Կանխավ շնորհակալություն հարցմանը մասնակցելու համա
Հարցումը հասանելի է հետևյալ հղմամբ https://forms.gle/dp9TkCL231g2TnAb7

ԱՌՑԱՆՑ ուսուցում տերմինը այստեղ ներառում է ուսուցման բոլոր այն ձևերը, որոնք իրականացվում են էլեկտրոնային, հեռահաղորդակցման կամ այլ ցանցային տարբերակներով։